Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2022 : 10-22

Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին․ զոհվել է 3 հայ զինծառայող

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական հերթական սադրանքին, որի հետևանքով զոհվել է 3 հայ զինծառայող:

Կլաարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:


«Այսօր կրկին տեղեկություններ են ստացվել 3 հայ զինծառայողի սպանության և մեկ ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս և շատ այլ չարդարացված զոհեր սնուցում են ատելություն ու անկայունություն»,-նշել է Կլաարը:

Ըստ նրա՝ անվտանգությունը իսկապես հնարավոր է միայն այն դեպքում, եթե սահմանները հարգվեն, և զորքերը միմյանց շատ մոտ չլինեն:

«Խաղաղությունը չի կարող պարտադրվել»,-հավելել է Կլաարը:


Նշենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:


Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հայտնել էր, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:
Կարդացեք նաև

Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի․ Փաշինյան

ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են հրադադարը․ ԱԳՆ
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 62567անգամ
Վերջին լուրեր