01 / Հոկտեմբեր / 2022 : 10-51

Ժամկետային զինծառայողին կրակողը հայտնի է. դիրքում ոտնաձայներ են լսվել. մանրամասներ դեպքից

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը բացահայտել է, թե ով է կրակել ժամկետային զինծառայողին: Այս պահին քննություն են տանում հասկանալու համար, թե զինվորին դիտավորյա՞լ են սպանել, թե՞ պատահականություն է եղել:

Նախնական տեղեկություններով ոտնաձայներ են լսվել, դիրքում խուճապային իրավիճակ է եղել եւ հնչել է կրակոց:

Իսկ թե ինչ է կատարվել, այս պահին քննություն է տարվում:


ՊՆ այսօր հայտնեց, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:


Կարդացեք նաև՝

Հայտաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 173653անգամ
Վերջին լուրեր