03 / Հոկտեմբեր / 2022 : 11-36

Սրա՞նք են վստահելի գործընկերը, տիկին ֆոն Դեր Լեյեն. իսպանացի պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանության մասին

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսություն է որակել այդ երկրի ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ջոն Ինյարիտուն «Թվիթեր»-ի միկրոբլոգում նշել է. «Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, որոնց հետ համաձայնագիր եք կնքել և որոնց համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն»:
Ինյարիտուն նաև տեղադրել է այդ ռազմական հանցագործության կադրերով տեսանյութը։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավորը նկատի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 18-ին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի մատակարարումը:
Կարդացեք նաև՝

Հայ ռազմագերիներին գնդակահարող ադրբեջանցի զինվորների վայրենի պատկերներն անընդունելի են. իսպանացի պատգամավոր

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից․ Արարատ Միրզոյան

Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին
Դիտվել է 86011անգամ
Վերջին լուրեր