Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Հոկտեմբեր / 2022 : 09-31

Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին


Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադառնալով ադրբեջանական ռազմական հանցագործության կադրերով տեսանյութին, այն անվանել է բարբարոսություն:


«Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, ում հետ համաձայնագիր եք կնքել և ում համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն»,- գրել է նա:

Ինյարիտուն նաև տեղադրել է այդ տեսանյութը։


Նշենք, որ պատգամավորը, դիմելով ֆոն Դեր Լեյենին, նկատի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 18-ին էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելը:

Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները գնդակահարում են գերեվարված հայ զինծառայողներին: Ի սկզբանե տեղեկությունները խիստ նախնական էին և չճշտված, սակայն ՄԻՊ հաղորդագրությամբ հաստատվեց դրա նոր լինելը: Հաշվի առնելով տեսանյութում առկա գերզգայուն կադրերը՝ այն չենք հրապարակում:


Հիշեցնենք, որ տեսանյութին արձագանքել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ այն անվանելով ռազմական հանցագործություն:

ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ-ի այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացրած աղաղակող պատերազմական հանցագործություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը «Թվիթեր»-ի իր էջում նույնպես գրառում է կատարել՝ շեշտելով՝ միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար: Նա ընդգծել է, որ նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանք ստանան ագրեսորի համար հետևանքներով»:


Դիտվել է 25575անգամ
Վերջին լուրեր