Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հոկտեմբեր / 2022 : 11-09

Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի տարածած լուրը

Ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Քարվաճառի և ադրբեջանական Թովուզի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ապատեղեկատվություն է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, որ կրակոցները գրանցվել են հոկտեմբերի 4–ի գիշերը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն երեկ հայտնեց, որ հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներн ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից կորուստներ չկան։

Կարդացեք նաև




Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 73432անգամ
Վերջին լուրեր