04 / Հոկտեմբեր / 2022 : 15-02

Անհեթեթությունն է․ Պեսկովը մեկնաբանել է «Հայկական ժամանակ»-ի հոդվածը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է անվանել «ՀԺ-ի այն հրապարակումը, թե Ռուսաստանն իբր ցանկանում է, որ Հայաստանը մաս կազմի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը։

«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այս հրապարակումը մեկնաբանելու խնդրանքին։




Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքը հղում կատարելով «հավաստի աղբյուրներին»՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում է արել․ որտեղ մասնավորապես նշվում է, որ Ռուսաստանը Հայաստանից ցանկանում է որ Հայաստանը «Ռուսաստան–Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս կազմի։

* «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը»,- նշված է Armtimes-ի հոդվածում։ Հրապարակումն ամբողջությամբ կարդացեք այստեղ
Կարդացեք առնչվող հրապարակումները՝



Առաջին նախագահի արձագանքը ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 39578անգամ
Վերջին լուրեր