07 / Հոկտեմբեր / 2022 : 10-57

Թշնամին ժամը 9:00-ից մինչ այժմ հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ահազանգ Կուտականից

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«ՇՏԱՊ‼️ Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչները քիչ առաջ ահազանգեցին, որ թշնամին այսօր առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: Փաստորեն որևէ հայտարարություն կամ հանդիպում Ադրբեջանի պլանները չեն փոխում. նրանք խաղաղության պատրաստ չեն:



Ուզում եմ հիշեցնել, որ Կուտականի բնակիչները գտնվում են ադրբեջանցիների տեսադաշտում։

Իսկ այս պահին ընթանացող փոխհրաձգության, զոհերի, վիրավորների մասին դեռ պաշտոնական տեղեկություն առկա չէ»,- գրել է Թագուհի Թովմասյանը։
Կարդացեք նաև՝

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ․ ՊՆ (տեսանյութ)

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել․ ՊՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022թ․ վերջը կարող է ստորագրվել․ Ալիեւ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 261753անգամ
Վերջին լուրեր