07 / Հոկտեմբեր / 2022 : 11-57
                
                    
                        Կուտականի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ-ից արձագանքել են Թագուհի Թովմասյանի գրառմանը
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից արձագանքել են Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը, թե ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 7-ի առավոտից Գեղարքունիքի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        «Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան: «Այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,- ասաց Թորոսյանը:
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչներն ահազանգեցին, որ թշնամին հոկտեմբերի 7-ի  առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:
                    
                    
                    
                        
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Կարդացեք նաև՝
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
                    
                    
                    
                        
                    
                    
                    
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    33334անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                28 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
                            
                                28 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
                            
                                08 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
                            
                                23 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
                            
                                21 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի   Ղոդս ...
                            
                                23 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ  Արարատ-հակաահաբեկչություն-2019  զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր  Լոկատոր  ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
                            
                                04 / Մարտ / 2020
                                
                        
                    
                1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230  խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ  դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝  զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...
                            

                
                
                
                