07 / Հոկտեմբեր / 2022 : 11-57

Կուտականի հատվածում ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել. ՊՆ-ից արձագանքել են Թագուհի Թովմասյանի գրառմանը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից արձագանքել են Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը, թե ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 7-ի առավոտից Գեղարքունիքի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան: «Այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,- ասաց Թորոսյանը:


Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչներն ահազանգեցին, որ թշնամին հոկտեմբերի 7-ի առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ:
Կարդացեք նաև՝

Թշնամին ժամը 9:00-ից մինչ այժմ հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ահազանգ Կուտականից

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ․ ՊՆ (տեսանյութ)

Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել․ ՊՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը մինչեւ 2022թ․ վերջը կարող է ստորագրվել․ Ալիեւ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 32436անգամ
Վերջին լուրեր