07 / Հոկտեմբեր / 2022 : 14-38

Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու վիրահատել են հայ զինծառայողներին. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինվորական հոսպիտալում վատ են վերաբերվել հայ գերիներին,այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Առանց ցավազրկելու բժշկական միջամտություններ են կատարել, խոսքը վիրահատությունների, վերքերի մշակման մասին է»,- նշեց Գրիգորյանը:


Վերջինս նաեւ հայտնեց, որ գրանցվել է դեպք, երբ զինծառայողին հասցվել է ոչ մահացու վերք, բայց որը հետագայում մահացել է։ Սա այն դեպքն է, երբ ադրբեջանական քարոզչությունը փորձում էր ցույց տալ, թե ինչպես են առաջին բուժօգնություն ցուցաբերում հայ զինծառայողին։



«Հետագա դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ տղան մահացել է ներքին արնահոսությունից։ Սա խոշտանգման դրսեւորում է՝ անհրաժեշտ բուժօգնություն չցուցաբերելու տեսքով։ Նման դեպքեր կարող են էլի գրանցված լինել»,- ասաց Գրիգորյանը:

Կարդացեք նաև՝
Վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների մասին

Ադրբեջանական «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատներն աչքի են ընկել աննախադեպ դաժանություններով․ Թաթոյանի հարցազրույցը՝ Fox News-ին

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին


Հայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 73886անգամ
Վերջին լուրեր