07 / Հոկտեմբեր / 2022 : 16-22

Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար

Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Ռուսաստանի հերոս Ռուստամ Մուրադովը նշանակվել է Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար։

«Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար է նշանակվել մեր հայրենակից, Ռուսաստանի հերոս Ռուստամ Ուսմանովիչ Մուրադովը»,-գրել է Մելիքովը Telegram-ի իր ալիքում՝ հավելելով, որ Արեւելյան ռազմական օկրուգը մարտունակությամբ Ռուսաստանի ամենահզոր ռազմական շրջաններից է։



Մելիքովի խոսքով՝ Մուրադովի նշանակումը ճիշտ որոշում է։ Նա նաեւ նշել է, որ Մուրադովը միշտ եղել է խիզախ մարտիկ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11347անգամ
Վերջին լուրեր