07 / Հոկտեմբեր / 2022 : 18-48

Կադիրովը Ռուսաստանից հեռացող տղամարդկանց խորհուրդ է տվել կիսաշրջազգեստներ հագնել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայից խուսափող և այլ երկրներ մեկնող տղամարդկանց «խորհուրդ է տվել» կիսաշրջազգեստներ հագնել, իսկ անունները փոխել կանանց անուններով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Չեմ հասկանում նրանց, ովքեր դժվար պահին լքում են հայրենիքը, մեկնում են արտասահման։ Այդպիսի վախկոտներին ես խորհուրդ եմ տալիս կիսաշրջազգեստներ հագնել և անունները փոխել՝ կանանց անուններով։ Թեպետ նույնիսկ կանայք են մեր պատմության ընթացքում խիզախություն ցուցաբերել՝ տղամարդկանց հետ հավասար պայքարելու՝ մինչև վերջ»,- ասել է Կադիրովը։

Չեչնիայի ղեկավարը հավելել է, որ երկրում հայտարարված մասնակի մոբիլիզացիան նշանակում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է կատարի իր պարտքը եւ առաջարկի օգտակար հմտություններ մարտերում։
Կարդացեք նաև՝

Ի՞նչ է նվիրել Լուկաշենկոն Պուտինին ծննդյան օրվա առթիվ (լուսանկար)

Պուգաչովայի թոռը մեկնաբանել է իր զորակոչման մասին լուրը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 39673անգամ
Վերջին լուրեր