08 / Հոկտեմբեր / 2022 : 10-08
Աստղագուշակ հոկտեմբերի 8-ի համար
ԽՈՅԵՐ
Ձեզնից բացի, ոչ մեկը չգիտի, թե ինչ է ձեզ հարկավոր։ Նույնիսկ եթե սիրելի էակը ցանկանում է ուղղություն ցույց տալ ձեզ, կարելի է լսել նրան, բայց անել այնպես, ինչպես ձեր սիրտն ու միտքն է թելադրում։ Ի վերջո, ձեր կյանքն է եւ առաջին հերթին հենց դուք եք պատասխանատու դրա համար։
ՑԼԵՐ
Դժվար օր կլինի ձեզ համար։ Պետք է սովորել ներել եւ մոռանալ բոլոր վիրավորանքները։ Խնայեք ձեր նյարդերը, եթե սիրելի էակը ինչ-որ կերպ կնեղացնի ձեզ։ Ամեն ինչ անցողիկ է, իսկ իրական սերը՝ մնայուն։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքը ամբողջությամբ կամ մասնակիորեն կախված կլինի ձեր վճռական քայլերից։ Եթե դուք գոնե մեկ վայրկյան թուլանաք, հիշեք՝ հարցականի տակ եք դնում ձեր ամբողջ կյանքը։ Խելացի գործեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետինների համար շատ կարեւոր է ժամանակի բաշխումը։ Եթե ձեզ մոտ դա չստացվի, ուրեմն անձնական կյանքը վտանգված կլինի։ Ճիշտ է, հնարավոր է ոչինչ էլ չպատահի, բայց տրամադրության անկում կնկատվի ոչ միայն ձեր, այլեւ սիրելի էակի մոտ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծներ, աստղերը բարեհաջող օր են պատրաստել արշավների, զբոսանքի կամ պիկնիկի գնալու համար։ Իհարկե, դա պետք է անել սիրելի անձնավորության եւ երեխաների հետ։ Աստղերը խորհուրդ են տալիս վաղ արթնանալ, լվացվել, սրճել եւ ճանապարհ ընկնել։ Մոռացեք բոլոր տնային գործերը։
ԿՈՒՅՍԵՐ
Ընկերների շրջապատում ուրախ է լինելու։ Շատ ուրախ եւ շատ հետաքրքիր։ Այնպես որ՝ առաջիկա մի քանի օրերի համար անհրաժեշտ պոզիտիվը այսօր կապահովեք։ Դրական էներգիայի պաշարն այնքան մեծ կլինի, որ կկարողանաք անգամ կիսվել մյուսների հետ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Սիրելի էակն այսօր շատ բուռն կարձագանքի ձեր ամեն մի քնքուշ խոսքին, ձեր ուշադրության դրսեւորումներին։ Ուստի, փորձեք որքան հնարավոր է մեծ ուրախություն պարգեւել սիրելիին։ Հաճախ այդպես վերաբերեք ձեր ընտրյալին, եւ նա ավելի շատ հաճույք կստանա ձեր հարաբերություններից։
ԿԱՐԻՃՆԵՐ
Երազանքների իրականացման օր չէ, բայց մեկ-երկուսի մասին կարելի է մտածել։ Կկատարվեն հատկապես նրանք, որոնք ոչ նյութական եւ ավելի զգայական են ու կապված են սիրելի էակի հետ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելի էակի ուշադրությունը չի բավարարի ձեզ։ Դուք կանեք հնարավոր ամեն բան նրան գրավելու համար, բայց ավաղ, ապարդյուն։ Ձեզ մնում է միայն սպասել ու սպասել...
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Միայն ձեզնից է կախված կկատարվի ձեր՝ երջանիկ սեր եւ հարաբերություններ սկսելու երազանքը, թե ոչ։ Բայց միայն նստել ու երազելով ոչինչ դուրս չի գա։ Հարկավոր է հստակ ձգտել դեպի հաղթանակ՝ իրականացնելով ձեր սիրելի եւ սիրվելու իրավունքը։ Պետք է՝ ա) տեսնել նպատակը, բ) հավատալ սեփական ուժերին, գ) խոչընդոտները անտեսել։
ՋՐՀՈՍՆԵՐ
Աստղերը հուշում են վերհիշել ձեր բոլոր տաղանդները եւ ցուցադրել դրանք սիրելի անձնավորությանը։ Կարող եք բանաստեղծություն ձոնել նրան, նկար նկարել կամ մի քանդակ նվիրել։ Ծայրահեղ դեպքում գործի դրեք ձեր խոհարարական հմտությունները։
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելի էակը ձեզ հետ կատակելու ցանկություն կունենա։ Անհայտ է, թե որքան ծիծաղելի կլինի նրա հումորը ձեզ համար եւ արդյոք նրան կհաջողվի ուրախություն պարգեւել ձեզ։ Օրվա վերջում մտածեք կատարվածի մասին եւ համապատասխան եզրակացություններ արեք։
Դիտվել է
105123անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը
Խոյ։ Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև...
05 / Ապրիլ / 2020
Առյուծներն այսօր սովորականից ավելի լուրջ են տրամադրված․ ապրիլի 5-ի աստղագուշակը
Խոյ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք,...
30 / Մարտ / 2020
Ինչպիսի սեքս են նախընտրում տղաներն ըստ հորոսկոպի նշանի
Խոյ
Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:
Ցուլ
Զգայուն...
31 / Մարտ / 2020
Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում
Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։
Նրանք երեք...
28 / Մարտ / 2020
Մարտի 28-ի աստղագուշակ
Խոյ. Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք...
30 / Մարտ / 2020
Մարտի 30-ի աստղագուշակ
Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա,...
01 / Ապրիլ / 2020
Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։...
02 / Ապրիլ / 2020
Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը
Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք,...