08 / Հոկտեմբեր / 2022 : 14-22

“Happy birthday, Mr President”. Ինչպես են Ուկրիանայում արձագանքում Ղրիմի կամրջի փլուզմանը

«Ղրիմ, կամուրջը, սկիզբը։ Բոլոր ապօրինիները պետք է ոչնչացվեն, բոլոր գողացվածները պետք է վերադարձվեն Ուկրաինային, Ռուսաստանի կողմից օկուպացված ամեն ինչ պետք է վերադարձվի»։ Այսպես է արձագանքել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը։


Ուկրաինայի Անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, մեկնաբանելով պայթյունը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, երբ Մերիլին Մոնրոն երգի միջոցով շնորհավորում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու ծննդյան տարեդարձը. «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ նշեց իր ծննդյան 70-րդ տարեդարձը։
Հիշեցնենք, որ այսօր Ղրիմի կամուրջի վրա այրվել է վառելիքով բեռնված գնացքը։ Ըստ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի, հրդեհին նախորդել է բեռնատարի պայթյունը։ Հրդեհի հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը։ Ղրիմի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ պարզելու հրդեհի պատճառներն ու վերացնելու հետևանքները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև Կրասնոդարի ու Ղրիմի ղեկավարները, ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում, դրա երկարությունը 19 կիլոմետր է։ Ավտոմոբիլային մասը շահագործման է հանձնվել 2018 թվականի մայիսին։ Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա երկաթուղային մասով շարժվեցին առաջին գնացքները։



Panorama.am
Կարդացեք նաև
Պուտինն ու Զելենսկին կմասնակցեն G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ-ն ողջունում է տարածաշրջանում ԵՄ դիտորդական առաքելության հարցում առաջընթացը. պետքարտուղարություն

Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված շուրջ 25 անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք. Դատախազություն

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ-ն շնորհավորել է Պուտինի տարեդարձը (լուսանկար)

Փաշինյանը սրտանց շնորհավորել է Պուտինին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Իրանը

Մոսկվայում հայտարարել են ամանորյա միջոցառումների չեղարկմանն ուղղված քննարկումների մասին

Մասկը Բայդենին շատ ծեր է համարում 2-րդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար

Կադիրովը Ռուսաստանից հեռացող տղամարդկանց խորհուրդ է տվել կիսաշրջազգեստներ հագնել

Ի՞նչ է նվիրել Լուկաշենկոն Պուտինին ծննդյան օրվա առթիվ (լուսանկար)

Պուգաչովայի թոռը մեկնաբանել է իր զորակոչման մասին լուրը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 74497անգամ
Վերջին լուրեր