Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հոկտեմբեր / 2022 : 18-05

Ռուսաստանի պատասխանը կոշտ է լինելու․Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստը, ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով հարված է հասցվել Ուկրաինայում ենթակառուցվածքներին և շտաբներին: Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն։


«Այսօր առավոտյան պաշտպանության նախարարության առաջարկով և Ռուսաստանի գլխավոր շտաբի պլանի համաձայն բարձր ճշգրտության, հեռահար օդային, ծովային և ցամաքային զենատեսակներով խոշոր հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական. հրամանատարության և կապի օբյեկտներին»,- նշել է Պուտինը։

Նա զգուշացրել է, որ Ռուսաստանի պատասխանը Կիևի կողմից կազմակերպված շարունակվող հարձակումներին կոշտ է լինելու։
Կարդացեք նաև՝

Հանցագործություններն անպատասխան թողնելն անհնար է․ Պուտին



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16151անգամ
Վերջին լուրեր