Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հոկտեմբեր / 2022 : 15-35

Օրեր առաջ հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի մի տեսանյութ ստացա. Ինձ դեռ հետապնդում են այդ դաժան տեսարանները. ԵԽԽՎ պատգամավորը ցնցված է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին է խոսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

«Օրեր առաջ հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի մի տեսանյութ ստացա։ Ինձ դեռ հետապնդում են այդ դաժան տեսարանները, անմարդկային դաժանությունը: Դա միակ տեսանյութը չէ, որտեղ նման սարսափելի հանցագործություն է տեղի ունենում»,-նշել է Աբերգը:


Պատգամավորը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել: «Այս տեսանյութերը ցույց են տալիս ռազմական հանցագործություններ, հայ ռազմագերիների սպանության սարսափելի տեսարաններ, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումներ և դիերի պղծում»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը:

Ըստ Աբերգի՝ միջազգային հանրության արձագանքը եղել է միանշանակ: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-հավելել է պատգամավորը:


ԵԽԽՎ պատգամավորի կարծիքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ շատ լարված և տագնապալի։

«Մենք ունենք իրավիճակ, երբ այս կազմակերպության մի անդամ պետությունը հարձակվում է անդամ մեկ այլ պետության վրա: Մեր կողմից ցանկացած անտեղյակություն նոր բռնությունների, նոր վայրագությունների հնարավորություն կտա: Սեպտեմբերի 13-ին մենք ականատես եղանք Հայաստանի դեմ ագրեսիայի, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման, սարսափելի տառապանքների, երկու կողմից մարդկային կորուստների և Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման»,-նշել է նա:


Ապա պատգամավորը հիշեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը. փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, և ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնալ դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս էսկալացիան։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սարսափելի իրավիճակը»,-նշել է պատգամավորը:
Կարդացեք նաև՝

Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ. Չավուշօղլու

Ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից․ Armtimes-ը, հղում անելով հավաստի աղբյուրին, նոր հոդված է հրապարակել

Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը՝ Վալենտինա Մատվիենկոյին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը

Համաշխարհային աշխարհակարգի փոփոխությունն անխուսափելի է. այս հարյուրամյակը կվերածվի «Թուրքիայի դարի». Էրդողան

Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների գործով. Բուրիչը՝ Բայրամովին

Ահա հայտնի սկանդալային ձայնագրության մի՝ կրկին սկանդալային դարձած հատված. ինչ է ասել Պուտինը Նիկոլին (տեսանյութ)

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33440անգամ
Վերջին լուրեր