Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հոկտեմբեր / 2022 : 12-10

Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու հայ ռազմագերիների սպանությունների գործով. Բուրիչը՝ Բայրամովին

Հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին:


Նամակով գլխավոր քարտուղարը հստակ և մանրամասն տեղեկատվություն է հայցում Ադրբեջանի ԱԳՆ-ից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հնարավոր խախտումների վերաբերյալ՝ հիմնվելով հայ ռազմագերիների արտադատական սպանությունների տեսագրության փաստի վրա:


Գլխավոր քարտուղարը նշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված մանդատի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը հետևողական է լինելու այս հարցում՝ կազմակերպության չափանիշները լիովին ապահովելու նպատակով։

Կարդացեք նաև՝

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Հայ գերիներին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան սպանության տեսանյութը Ադրբեջանի դատախազությունը արդեն կեղծ է որակել․ Թաթոյան

Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների մահապատժի ենթարկելը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6775անգամ
Վերջին լուրեր