12 / Հոկտեմբեր / 2022 : 09-41

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀՊաշտպանության նախարարությունից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 101674անգամ
Վերջին լուրեր