Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հոկտեմբեր / 2022 : 18-38

Երեկ տարածված տեսանյութի հայ ռազմագերիներին ադրբեջանական զինծառայողները խոշտանգել են Վերին Շորժայի դիրքերի բունկերում

ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ երեկ տարածված՝ հայ ռազմագերիներին խոշտանգելու հերթական տեսանյութի տեղանքը նույնականացվել է՝ այն Վերին Շորժայի դիրքի բունկերում է:

«Ուսումնասիրված է տեղանքը և հաստատված։ Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ է եղել։ Վերին Շորժայի դիրքի բունկերում է։ Բոլոր երեք զինծառայողները նույնականացված են։ Նրանք հաստատված գերիների մեջ չեն, գնդակահարվել են։ Դիերը հայկական կողմին փոխանցվել են որպես մարտի դաշտում զոհվածների դիեր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սահակյանը։


Ըստ նրա՝ տեսանյութում երևացող ադրբեջանական զինծառայողների դեմքերը փակված են։ Նրանք եղել են հատուկ նշանակության ջոկատների ծառայողներ․ «Տեսանյութում նրանց դեմքերը սև գույնով փակել են։ Հատուկ վերապատրաստում ունեցող նշանակության ջոկատներ են, և որոշակի մտավախություն ունեն հետագայում քրեական պատասխանատվության հետապնդումների մասով, դրա համար են փակել»։


Նշենք, որ համացանցում նոր տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանական զինծառայողները ծեծում են, խոշտանգում, հայհոյում անզեն հայ զինծառայողներին: Ելնելով տեսանյութում առկա գերզգայուն կադրերից՝ այն չենք հրապարակում:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Սեպտեմբերի 14-ի երեկոյան միջազգային հանրության աջակցությամբ հայտարարվեց հրադադարի մասին, որը թեև մինչ այսօր պահպանվում է, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակում է մնալ։


Վերջին տվյալով՝ զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23-ին՝ ևս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերի։
Կարդացեք նաև՝

Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը․ Պաշտպանը հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ

Օրեր առաջ հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի մի տեսանյութ ստացա. Ինձ դեռ հետապնդում են այդ դաժան տեսարանները. ԵԽԽՎ պատգամավորը ցնցված է

Ադրբեջանի զինվորական հոսպիտալում առանց ցավազրկելու վիրահատել են հայ զինծառայողներին. ՀՀ ՄԻՊ

Վերադարձած գերիները պատմել են խոշտանգումների մասին
Հայ գերիների գնդակահարությունը կատարվել է Իշխանասարի դիրքերից մեկում՝ «Հովազ 1» բարձունքում

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են

Ադրբեջանի ԶՈՒ-ն դաժանաբար սպանել է վիրավոր հայ զինվորներին, վայրագ կերպով վարվել մարմինների հետ. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը՝ օտարերկրյա դիվանագետներին
Դիտվել է 128578անգամ
Վերջին լուրեր