13 / Հոկտեմբեր / 2022 : 11-43

Ռուսաստանը միտումնավոր է հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները. Մակրոնը Մոսկվային մեղադրել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով, գրում է Reuters-ը։
Գործակալությունը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը տեղի են ունեցել սեպտեմբերին, դրանց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ։

France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարիներին... 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանը, (բայց) ռուսներն օգտագործել են այս հակամարտությունը, որը մի քանի դարի պատմություն ունի, Թուրքիայի մեղսակցությամբ խաղացել է Ադրբեջանի խաղը և վերադարձել է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։
Անցյալ շաբաթ Մակրոնը Պրահայում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում որոշվել է ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկել դեպի երկրների սահման՝ իրավիճակը գնահատելու համար:
Կարդացեք նաև՝

Սոցցանցերի ֆրանսիացի օգտատերերը ֆլեշմոբ են սկսել՝ ի աջակցություն Հայաստանի





Այլ լուրեր կարդացեք՝ Yelaket.am կայքում
Դիտվել է 19105անգամ
Վերջին լուրեր