13 / Հոկտեմբեր / 2022 : 10-36
Անկարան ու Բաքուն հղկում են ռազմական հմտությունները, Երևանը ոչինչ չի անում
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները նորություն չեն, սակայն Բաքվի և Անկարայի մասնակցությամբ նման միջոցառումների հաճախականությունը Երևանում օբյեկտիվ անհանգստություն է առաջացնում։ Այս մասին ասաց Sputnik Արմենիայի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
Հոկտեմբերի 11-ին Վրաստանում մեկնարկել են «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունները։ Նրանց խնդիրն է խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև կարողությունների համակարգումն, փորձի փոխանակումը, փոխհամատեղելիության բարձրացումը և բազմազգ միջավայրում հրամանատարության ու վերահսկողության բարելավումը, հավելել են Վրաստանի ռազմական գերատեսչությունը։
Տարբեր ժամանակներում այս երկրներից մեկի տարածքում եռակողմ զորավարժություններ են անցկացվել, վերջին տարիներին փորձում են ինչ-որ տարածաշրջանային դաշինք ստեղծել։ Ու թեև Հայաստանը բավական կառուցողական հարաբերություններ ունի Վրաստանի հետ , նույնը չի կարելի ասել Թուրքիայի և Ադրբեջանի մասին։ Վրթանեսյանը նաև ուշադրություն է հրավիրում սրա վրա՝ նշելով, որ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկու պետությունները մշտապես զորավարժություններ են անցկացնում և ուժեղացնում իրենց բանակը, մեծացնում են իրենց միջև կոորդինացման աստիճանը, և դա շատ իրական սպառնալիք է Հայաստանի համար։ Այս սպառնալիքը կրկնակի արդիական է՝ հաշվի առնելով, որ ԼՂ-ում 44-օրյա պատերազմի ավարտից հետո գրեթե երկու տարվա ընթացքում բուն Հայաստանում լայնածավալ, նշանակալից զորավարժություններ չեն կազմակերպվել, նշում է մեր զրուցակիցը։
«Զինված ուժերն, ինչպես նաև զինված ուժերի ճյուղերը, կարիք ունեն միմյանց հետ մշտական փոխգործակցության, մարտական համակարգման և տիրապետման: Դրա համար զորավարժությունները կարևոր բաղադրիչներից են, բայց այս ամենը չի կարող իրականացվել, եթե երկրում հինգ ամիս չկարողանան նշանակել Գլխավոր շտաբի պետ»,- ասաց Վրթանեսյանը։
Իսկապես, 2022 թվականի փետրվարից հուլիսը Հայաստանի գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր մնացել, նրա գործառույթներն իրականացնում էր ՊՆ ղեկավարի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։
Նման ռազմաքաղաքական իներցիայի պայմաններում, վերլուծաբանի տեսանկյունից, Ադրբեջանի սպառնալիքը մնում է ծայրահեղ կոնկրետ ու շոշափելի։
«Քանի դեռ չկա Ադրբեջանին զսպելու ունակ իրական ուժ, միշտ կա ռազմական գործողությունների վերսկսման վտանգ, և ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ խաղաղ պայմանագիր, ի վիճակի չէ դա կանխել»,- համոզված է ռազմական փորձագետը։
Նա պատճառները տեսնում է հենց երկրի իշխանության մեջ։ Վրթանեսյանը համոզված է, որ ներկայիս վարչապետը բանակը հզորացնելու, երկրի շահերը պաշտպանելու ոչ կամք ունի, ոչ էլ ցանկություն: Եվ քանի դեռ երկիրը չունի անկախ պաշտպանության ցանկություն ու կամք, Ադրբեջանը սպառնալու է ուժային նոր սցենարներով։
Չեն օգնի նաեւ միջազգային հանրության մշտական կոչերը ինչը, սակայն, Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է: Եվ այս տեսանկյունից Եվրամիության խոստացած քաղաքացիական դիտորդական առաքելությունն ի վերջո դառնալու է հերթական քավության նոխազը։
«Հերթական պարտության պատասխանատվությունը Փաշինյանը պետք է գցի արտաքին գործընկերներից մեկի վրա։ Այժմ ԵՄ առաքելությունը հանդես կգա որպես նոր քավության նոխազ։ Իմ կարծիքով՝ ցանկացած գործողությունից առաջ Փաշինյանը նախապես նշանակում է ձախողման կամ պարտության պատասխանատուներին»:
Աղբյուր՝ Past.am
Կարդացեք նաև՝
Դիտվել է
21674անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...