13 / Հոկտեմբեր / 2022 : 18-32

Պուտինը հանդիպել է Ալիևի հետ․ ի՞նչ են քննարկել

Ռուսաստանն ուշադրության կենտրոնում է պահում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հանդիպմանը նա առաջարկել է քննարկել նաև Արցախում տիրող իրավիճակը:




«Բնականաբար, մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահում տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հետ կապված հարցերը։ Հուսով եմ` առիթից կօգտվենք, որպեսզի բոլոր հարցերի շուրջ ևս մեկ անգամ բանակցենք և կարգավորենք ժամացույցը», - ասել Է Պուտինը։

Պուտինը և Ալիևը հանդիպել են Աստանայում՝ Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Կարդացեք նաև՝

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Աստանա (տեսանյութ, լուսանկարներ)

Պուտինը Էրդողանին պատմել է «Թուրքական հոսքը» պայթեցնելու Կիեւի փորձի մասին

30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի ականապատ տարածքների խնդիրը լուծելու համար. Ալիև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 16768անգամ
Վերջին լուրեր