14 / Հոկտեմբեր / 2022 : 09-31

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 85906անգամ
Վերջին լուրեր