Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2022 : 10-30

Զելենսկին նշել է, թե երբ կավարտվի պատերազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապի միջոցով ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:

Իր ելույթում նա հիշեցրել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումից անցել է 232 օր:

«Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, դուք նրան բացառեցիք Եվրոպայի խորհրդից և ընդունեցիք այդ երկիրը դատապարտող բանաձևեր: Եվրոպայի հետ միասին մենք կարողացանք երկխոսության մեջ ներքաշվել և համատեղ սանկցիաներով պատժեցինք Ռուսաստանին: Եվրոպան երբեք այդքան ուժեղ չի եղել»,- իր ելույթում ասել է Զելենսկին:


Նրա խոսքով, Մոսկվան հրաժարվել է Կիևի հետ խաղաղ երկխոսությունից.

«Ուկրաինային և մարդկությանը պաշտպանելու համար մենք աջակցում ենք խաղաղությանն ու երկխոսությանը։ Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ մեր տարածքային ամբողջականությունը ճանաչվի, երբ Ուկրաինան վերադարձնի իր հողերը»,- ասել է Զելենսկին:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 72266անգամ
Վերջին լուրեր