Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2022 : 11-52

Պուտինը Մակրոնի հայտարարությունները անվանել է ոչ կոռեկտ և անընդունելի

Պուտինը Մակրոնի հայտարարությունները անվանել է ոչ կոռեկտ և անընդունելի։ Այս մասին գրում է Ռիա․ ռու-ն։

«Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում»,- նշել է ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը։
Հիշեցնենք, որ Մակրոնը մեղադրել է ՌԴ-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները միտումնավոր հրահրելու մեջ․ Մակրոնը իր հայտարարությունում նշել էր, որ վերջին ամիսներին Մոսկվան լարվածություն է սրում հօգուտ Ադրբեջանի։


«Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին երկու տարիներին… իբր 5000 ռուս զինվոր է հսկում սահմանը, ռուսներն օգտվեցին մի քանի դար տեւած այս հակամարտությունից, խաղացին ադրբեջանական խաղը եւ վերադարձան թուլացնելու Հայաստանը, որի հետ երբեւէ մոտ էին։ Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում. սա Ռուսաստանի կողմից իրավիճակն ապակայունացնելու փորձ է։ Նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։


Ըստ Մակրոնի, սա իրավիճակը ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում, որպեսզի ապակայունացնի մեզ բոլորիս։
Նշենք,որ ՌԴ ԱԳ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարությանը․ «Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Ռուսաստանն իբր ԼՂՀ հակամարտությունն օգտագործում է Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար, աղաղակող և բացարձակ անընդունելի ենք համարում։
Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը խոսում են այն մասին, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում և հարցականի տակ է դնում սեփական երկրի ունակությունն այդ հարցում կառուցողական դեր խաղալու առումով»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից։
կարդացեք նաև՝

Մակրոնը մեղադրել է ՌԴ-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումները միտումնավոր հրահրելու մեջ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 12471անգամ
Վերջին լուրեր