14 / Հոկտեմբեր / 2022 : 17-06

Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Իր խոսքում, վարչապետը, նշել է.

Այս հարձակումից հետո պաշտոնական Բաքվի և այլ ադրբեջանական աղբյուրների հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել։



Ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը՝ փորձելով իրենց սադրիչ գործողությունները վերագրել հայկական կողմին։




Հետագա էսկալացիայի ևս մեկ գործոն կարող է լինել անվտանգության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից՝ ստեղծված իրավիճակին ոչ ադեկվատ արձագանքը, ինչը շատ սուր հարցադրումներ է առաջացրել հայ հասարակության մեջ։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ամբողջությամբ կարդացեք այստեղ
կարդացեք նաև՝

Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ․ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանը Աստանայում հայկական ջուր է խմում (լուսանկար)

Բաքուն 431 զոհ ունի Սեպտեմբերի պատերազմից․ ուզում էր տարածքներ գրավել, ստուգել ՀՀ մարտունակությունը

«Սիրով հրավիրում եմ»․ Պուտինը Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 46187անգամ
Վերջին լուրեր