14 / Հոկտեմբեր / 2022 : 17-22

Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Իր խոսքում, վարչապետը, նշել է.



Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք:

Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։

Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին:

Անկասկած, նման աննկարագրելի վայրագությունների իրականացումը քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հայատյացություն և թշնամանք սերմանելու երկարամյա քաղաքականության ուղղակի հետևանքն է։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ամբողջությամբ կարդացեք այստեղ
կարդացեք նաև՝

Ադրբեջանը Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու մտադրություններ ունի, ինչը պետք է կանխել․ Փաշինյան

Ես ուղղակի զարմացած եմ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ․ Փաշինյանի

Նիկոլ Փաշինյանը Աստանայում հայկական ջուր է խմում (լուսանկար)

Բաքուն 431 զոհ ունի Սեպտեմբերի պատերազմից․ ուզում էր տարածքներ գրավել, ստուգել ՀՀ մարտունակությունը

«Սիրով հրավիրում եմ»․ Պուտինը Փաշինյանին ու Ալիևին առաջարկել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 101666անգամ
Վերջին լուրեր