17 / Մայիս / 2020 : 11-02

Արդյո՞ք շատ հոռետեսական չէ հաշվարկը, որ մոտ 5 տարի կարող է այս համաճարակի վերջը չերևալ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանում է՝ արդյոք հոռետեսական չէ իր հաշվարկը, որ մոտ 5 տարի կարող է կորոնավիրուսային համաճարակի վերջը չերևալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թորոսյանն ասել էր, թե կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո:

«Այսօր աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է. մի տեղ քիչ դեպքեր կան, մի տեղ՝ շատ։

Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդության դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ, քան 5 տարի հետո»,- ասել էր նախարարը:

Դիտվել է 26052անգամ
Վերջին լուրեր