Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հոկտեմբեր / 2022 : 19-01

Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է հրաձգության դասընթացներ․ՊՆ-ն տեղեկացնում է

Պաշտպանության նախարարությունը կազմակերպում է հրաձգության դասընթացներ: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀՕաշտպանության նապարարությունից։

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ խնդրանքներն ու առաջարկները, պաշտպանության նախարարությունը կազմակերպում է մարտական հրաձգության դասընթացներ, որոնց մասնակցելու են զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները:

Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։
Առաջին փուլի հերթագրումն իրականացվելու է Երևան քաղաքի բնակիչների համար հոկտեմբերի 17-30-ը ներառյալ։

Այս փուլում մասնակցության առաջնահերթությունը տրվելու է իգական սեռի ներկայացուցիչներին:



Հաջորդ փուլերով դասընթացներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում։

Դասընթացներն անվճար են, մասնակիցների հարմարավետության համար անցկացվելու են հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի), մասնակիցներն ապահովվելու են սննդով։

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010-42-78-48 հեռախոսահամարով՝ երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 09։00-18։00 կամ գրանցվել առցանց։
կարդացեք նաև

Կանայք կարող են հերթագրվել և հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն. ՊՆ-ն ծրագիր է մշակել

Եռամսյա հավաքների փոխարեն կլինեն 25-օրյա հավաքներ՝ պարտադիր բոլորի համար

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19215անգամ
Վերջին լուրեր