18 / Հոկտեմբեր / 2022 : 12-42

Ադրբեջանական ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ իբր ի պատասխան հայկական կողմից բացված կրակի:
կարդացեք նաև՝

Գիշերը թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24054անգամ
Վերջին լուրեր