18 / Հոկտեմբեր / 2022 : 15-41

ՌԴ ՊՆ-ն Ուկրաինա է վերադարձրել գերի ընկած 108 կնոջ

Երկուշաբթի առաջին անգամ Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել միայն կանանց, առավելապես զինծառայողներին։

«Գերիների հերթական լայնածավալ փոխանակումն այսօր հաջողվել է իրականացնել։ Մենք գերությունից ազատել ենք 108 կնոջ», – Twitter- ի իր էջում հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Երմակի խոսքով՝ նրանք 11 սպաներ են, 85-ը ՝ շարքային և սերժանտներ և 12 քաղաքացիական անձինք, ընդ որում, նրանցից 37-ը «Ազովստալիից» տարհանվածներ են։ Ամենաավագը 62 տարեկան է, ամենաերիտասարդը՝ 21։


Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ բանակցությունների արդյունքում Կիևը նրանց է փոխանցել 110 ռուս քաղաքացիների, որոնց թվում 72 ռուս նավաստիներ՝ քաղաքացիական նավերից:

Ուկրաինա է վերադարձել 110 կանանցից 108-ը, ինչպես նախապես ենթադրվում էր, քանի որ «երկու ուկրաինացի կանայք փոխանակումից առաջ կամավոր հրաժարվել են վերադառնալ Ուկրաինա՝ ցանկանալով մնալ Ռուսաստանի Դաշնությունում»,- հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18292անգամ
Վերջին լուրեր