18 / Հոկտեմբեր / 2022 : 16-08

Արքայանարնջի օգտակար հատկությունները

Արքայանարնջի 10 օգտակար հատկությունները

Լավացնում է տեսողությունը

Այն պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին, որը համարվում է տեսողության վատացման դեմ օգտակար միջոց` այդպիսով լավացնելով տեսողությունը։

Շնչառական համակարգի պաշտպանություն

Բետա-կարոտինը ուժեղացնում է թոքերը և համարվում լավ միջոց թոքաբորբի և բրոնխիտի դեմ։


Պաշտպանում է սրտանոթայն համակարգը

Արքայանարնջում կա կալիում, որն ամրացնում է անոթների պատերը, կարգավորում արյան ճնշումը և համարվում հիպերտոնիայի դեմ պայքարող միջոց։


Օգնում է աղեստամոքսային տրակտի դեպքում

Արքայանարինջ օգնում է սննդի լավ մարսմանը, որն էլ օգնում է աղեստամոքսային տրակտի դեպքում՝ անցկացնելով ստամոքսի ցավերը։


Քերծվածքների մշակման համար

Ունի մանրէազերծ հատկություն, որն օգնում է բուժել վերքերը։


Առողջացնում է երիկամները

Արքայանարինջը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որն էլ ունակ է հեռացնել օրգանիզմում և երիկամներում գտնվող նատրիումի աղերը։


Պայքարում է անեմիայի դեմ

Արքայանարինջը և նրա տերևները պարունակում են մեծ քանակությամբ երկաթ։ Դրա համար էլ կարելի է ոչ միայն ուտել արքայանարինջը, այլ նաև եփել նրա տերևներով թեյ։


Անցկացնում է կոկորդի ցավը

Արքայանարինջը, շնորհիվ վիտամին C-ի և A-ի, ամրացնում է իմունիտետը։ Իսկ եթե ձեր կոկորդը ցավում է, ապա տաքացրեք արքայանարնջի հյութը մինչև 40 աստիճան և դրանով ողողում կատարեք։


Պարգևում է լավ տրամադրություն

Մագնեզիումը, որը պարունակում է արքայանարինջը, հանգստացնում է նյարդային համակարգը, իսկ գլյուկոզան բարձրացնում տրամադրությունը։


Կոսմետիկական միջոց

Խառնեք արքայանարնջի փափուկ մասը ձվի դեղնուցի հետ և քսեք այն մաշկին։ Լվացեք դիմակը 20-30 րոպե հետո։ Այն կօգնի ազատվել կորյակներից և թարմ տեսք կհաղորդի ձեր դեմքին։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 69369անգամ
Վերջին լուրեր