Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հոկտեմբեր / 2022 : 13-42

Զելենսկի. Մեկ ամսվա ընթացքում խոցվել է իրանական 233 Shahed-136 անօդաչու թռչող սարք

Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ հոկտեմբերի 19-ին Կիևի ուղղությամբ ոչնչացվել է իրանական տասը անօդաչու թռչող սարք։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը մեկ ամսվա ընթացքում խոցել են իրանական 233 անօդաչու թռչող սարքեր և տասնյակ ռուսական հրթիռներ։ Այս մասին Զելենսկին հայտնել է հոկտեմբերի 19-ի իր տեսաուղերձում։


«Մենք արդեն ունենք նշանակալի արդյունքներ. մեկ ամսվա ընթացքում 233 Shahed-136 և տասնյակ հրթիռներ են խոցվել։ Միայն այսօր և միայն Կիևի ուղղությամբ ոչնչացվել է իրանական տասը անօդաչու թռչող սարք։ Եվս 11 233 Shahed կործանվել են «Յուգ» օդային հրամանատարության զինվորների շնորհիվ»,- ասել է Զելենսկին։



Զելենսկին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի զինվորականներին գերեզանց կատարած աշխատանքի համար։

«Մենք աշխատում ենք Ուկրաինայի երկնքի ամբողջական անվտանգությունը երաշխավորելու համար»,- ասել է նախագահը։

Yelaket.am
Կարդացեք նաև՝

Շոլցը խոսել է Պուտինի գլխավոր զենքի մասին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9280անգամ
Վերջին լուրեր