20 / Հոկտեմբեր / 2022 : 15-56

Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 90 մարդ

Անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրոիսից մահացել է 90 մարդ, իսկ դրա նախորդ օրը հաղորդվում էր 92 մահվան դեպքի մասին, փոխանցում է interfax.ru-ն։


«Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի օրական աճը կազմել է ավելի քան 10 հազար դեպք, մահացել է COVID-19-ով 90 հիվանդ»,-այս մասին հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից:



«Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է COVID-19-ի 10067 նոր դեպք։ Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1565 մարդ և նախորդ օրվա համեմատ նվազել է 1,1%-ով»»,- ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրությունում։

Yelaket.am
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 2571անգամ
Վերջին լուրեր