22 / Հոկտեմբեր / 2022 : 09-59

Իրանի գերակտիվությունը Ադրբեջանի ուղղությամբ՝ ուժի ցուցադրման, քաղաքական և տեղեկատվական բնույթի հստակ հայտարարությունների ձևով, բնականաբար պատահական չեն

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի հիմնած 2 օդանավակայանները՝ Վարանդայում և Կովսականում, ավելի շատ Իրանին հարվածելու պլացդարմի են նման, քան Ադրբեջանի մի հատվածից մյուսն իրականացվելիք բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղիների ստեղծման հնարավորության։

Իրանի գերակտիվությունը Ադրբեջանի ուղղությամբ՝ ուժի ցուցադրման, քաղաքական և տեղեկատվական բնույթի հստակ հայտարարությունների ձևով, բնականաբար պատահական չեն։

Ավելին, Արցախի օկուպացված տարածքները հարավում՝ Արաքս գետի մերձակա հատվածներում, Իրանի դեմ թշնամաբար տրամադրված երկրների հետախուզական, ռազմական գերատեսչությունների հատուկ հետաքրքրության գոտի են։

Հայաստանի անվտանգային միջավայրի նկատմամբ Իրանի առանձնահատուկ ուշադրությունը, ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ, կոշտ հայտարարություններն առաջին հերթին ինքնապաշտպանական նպատակ ունեն, որովհետև պոլիգոնի վերածվող Հայաստանը Իրանի համար նոր սպառնալիքի ուղղություն է դառնում։


Հայաստանում չկա այնպիսի իշխանություն, որը ստեղծված իրավիճակում առավելագույնս օգտվի Իրանի հետ համադրվող շահերից, ավելին՝ հենց իշխանության ներսում մեծ հակազդեցություն կա Իրանի հետ հարաբերությունների խորացման ու նոր հնարավորությունների ստեղծման առումով։


Իրանն այս տարածաշրջանում Թուրքիա-Ադրբեջան տանդեմի աճող ազդեցության հիմնական զսպող կենտրոններից է, տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապահովման դերակատարներից և նրա ակտիվությունն առաջին հերթին պետք է դիտարկել այս տեսանկյունից»։
կարդացեք նաև՝

Իրանը սահմանների ոչ մի փոփոխություն չի ճանաչում․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար. Իրանի գլխավոր հյուպատոս

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա


Ամիր Աբդոլլահյանը ներկայացրել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության գործունեությունը սկսելու նպատակները

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18655անգամ
Վերջին լուրեր