04 / Հոկտեմբեր / 2022 : 18-49

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ունենալ դեպի Նախիջևան. իրանցի պաշտոնյա

Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս «միջանցք» ստանալ դեպի Նախիջևան: Այս մասին իրանական ILNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում ասել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին:



Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ներկա իրավիճակը դժվար թե պահպանվի, ուստի Իրանը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակի:

«Ըստ երևույթին, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի վերահսկողությունից դուրս միջանցք ունենալ դեպի Նախիջևան առանց որևէ խոչընդոտի ու երկարաժամկետ երաշխիքով, և էներգետիկայի տարանցման միջանցք հաստատել ուղղակիորեն Կասպից ծովից դեպի Թուրքիա՝ իր դաշնակիցների համակարգմամբ: Մենք պետք է հաշվի առնենք, որ տվյալ իրավիճակը դժվար թե պահպանվի և շարունակվի, ու այդ պատճառով մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի», - ասել է Հեդայաթին:


Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին երկու տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հորջորջվող այսպես կոչված «միջանցքի» բացմանը ՀՀ Սյունիքի մարզի տարածքով և ընդգծել է, որ հայ-իրանական սահմանի որևէ փոփոխություն անընդունելի է իր համար:
Կարդացեք նաև
Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն․ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

«Ադրբեջանը Հայաստանի տարածքը զավթելու նպատակով ռազմական գործողություններ սկսելու մտադրություն չունի». Հասանով

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13534անգամ
Վերջին լուրեր