25 / Հոկտեմբեր / 2022 : 14-38

Ընդդիմության գործողությունների մեջ նորություններ կլինեն. Սեյրան Օհանյան

«Դիմադրության» շարժման գործողությունների մեջ նորություններ կլինեն, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն անել, և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզման գործընթացը, ընդհանուր առմամբ, ամենադժվար գործընթացն է», - ասաց Օհանյանը:



Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու. համապատասխան ծրագրային գոծունեություն է ծավալվում, որը կներկայացվի:

Օհանյանն ընդգծեց, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ են իրականացնում: Թեև ընդդիմությունը, ըստ Օհանյանի, որոշակի հաջողության հասել է, սակայն, դա բավարար չէ:

«Հիմա որոշակի վերլուծություն ենք անում: Ապագայում մեր գործողությունների մեջ կլինեն նորարարություններ», - նշեց նա:
Կարդացեք նաև՝

Այս պահին Հայաստանին բաժին է հասել մի իշխանություն, որն անվերջ զիջում/հանձնում է, սակայն այս պարտությունների շղթան պետք է կտրել

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7073անգամ
Վերջին լուրեր