Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հոկտեմբեր / 2022 : 17-03

2021-ի մայիսից ի վեր՝ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել է Երևանի չափ տարածք․ Փորձագետ

2021 թ․ մայիսից՝ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացրել է Երևանի չափ տարածք, այդ մասին գրառում է արել «Լույս» հիմնադրամի արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը։

«Երեկվանից շրջանառվում է տեղեկատվություն, որ 2021թ․ մայիսից ի վեր՝ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքից 127 քառակուսի կիլոմետր կամ 12 700 հեկտար տարածք։ Որպեսզի տեսանելի լինի՝ ինչի մասին է խոսքը, նշեմ, որ սա գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք է, կամ՝ ասենք, երկու անգամ մեծ է Սան Մարինո պետությունից, գրեթե հավասեր է Լիխտենշտեյն պետության տարածքին, ում հետ երբեմն Հայաստանը ֆուտբոլ է խաղում, մեկ-մեկ էլ ոչ ոքի ավարտում։


Սա 32 անգամ ավելի շատ է, քան 2016թ․ ապրիլին կորցրել էինք հակառակորդին զգալի մարդկային կորուստներ հասցնելու գնով։ Եվ սա ՀՀ ինքնիշխան տարածքում է, այլ ոչ թե Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտու, որը իբր «նախկինները» 90-ականներից սկսած մի 7 անգամ հանձնել են, իսկ Ադրբեջանն այդպես էլ մինչև 2020թ․ չվերցրեց։ Սա այն նույն տարածքում է, որը նույնիսկ դե ֆակտո իշխանությունների կողմից հաճախ շահարկվող 2010 թ․ վարչատարածքային բաժանման մասին օրենքով հստակ համարվում է ՀՀ ինքնիշխան տարածք», - գրել է փորձագետը։
Կարդացեք նաև՝

Այս պահին Հայաստանին բաժին է հասել մի իշխանություն, որն անվերջ զիջում/հանձնում է, սակայն այս պարտությունների շղթան պետք է կտրել

Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է, նա այլևս համարվում է անցանկալի անձ ՀՀ-ում

Ընդդիմության գործողությունների մեջ նորություններ կլինեն. Սեյրան Օհանյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11471անգամ
Վերջին լուրեր