26 / Հոկտեմբեր / 2022 : 11-50

Ռուս զինվորականներն այժմ «կգրոհեն ամենուր»․ Կադիրովը Ուկրաինան համարում է Ռուսաստանի տարածք

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինան համարում է Ռուսաստանի տարածք։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից պաշտպանվելու փոխարեն ռուս զինվորականներն այժմ «կգրոհեն ամենուր»։



«Ես ձեզ խոսք եմ տալիս, մենք ամեն օր կհարձակվենք նրանց վրա... Մեր տարածքը Զապորոժիեն չէ, Խերսոնը չէ, մեր տարածքը` Օդեսան, Կիևը, Խարկովը, բոլոր շրջանները և Ուկրաինան ամբողջությամբ, սա մեր տարածքն է, ռուսական: Մենք արդեն որոշել ենք ոչ թե պաշտպանվել, այլ հարձակվել ամենուր: Այդպես էլ կլինի»,- ասել է Կադիրովը։

Բացի այդ, նա հատուկ գործողության գոտի մոբիլիզացված ռուսաստանցիներին կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերից որպես ավար խլել զենքն ու համազգեստը։


Նշենք, որ Մոսկվան փետրվարի 24-ից ռազմական հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում։ Դրա ընթացքում ԼԺՀ, ԿԺԴՀ, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի տարածքում հանրաքվեներ են անցկացվել՝ Ռուսաստանին միանալու վերաբերյալ։

Հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևը հրաժարվել է բանակցություններից և շարունակում է գնդակոծել ռուսական տարածքները։ Դրա պատճառով նախագահի որոշմամբ երկրի չորս նոր շրջաններում մտցվել է ռազմական դրություն։

Yelaket.am


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14460անգամ
Վերջին լուրեր