26 / Հոկտեմբեր / 2022 : 14-54

Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Բրիտանիան անվանելով ոչ բարեկամ երկիր, գրում է Интерфакс-ը։



«Ոչ։ Դուք գիտեք, որ Մեծ Բրիտանիան այժմ գտնվում է ոչ բարեկամ երկրների կատեգորիայում, ուստի ոչ: Հեռագիրը չի ուղարկվել»,- պատասխանել է է Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը վարչապետ է նշանակել Ռիշի Սունակին։

Իր առաջին ելույթում նորընտիր վարչապետը խոստովանել է, որ Մեծ Բրիտանիան խորը տնտեսական ճգնաժամի մեջ է։


Օգոստոսին Սունակը կոչ էր արել Ռուսաստանի նախագահին արգելել մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Ինդոնեզիայում։ Բրիտանացի քաղաքական գործչի կարծիքով՝ Արևմուտքը պետք է ազդանշան ուղարկի Ռուսաստանի առաջնորդին, որ նա տեղ չունի G20-ի սեղանին, քանի դեռ Ռուսաստանը ռազմական գործողություն է իրականացնում Ուկրաինայում։

Yelaket.am
Կարդացեք նաև՝

Ռուս զինվորականներն այժմ «կգրոհեն ամենուր»․ Կադիրովը Ուկրաինան համարում է Ռուսաստանի տարածք

Ռուսաստանը լուրջ սխալ կգործի, եթե միջուկային զենք օգտագործի․ Բայդեն

Հռոմի Պապը Պուտինին և Զելենսկուն հրավիրել է Վատիկան՝ բանակցելու


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4422անգամ
Վերջին լուրեր