26 / Հոկտեմբեր / 2022 : 15-18

Տեսանյութ․«Հնդկաստանը մտադիր է Հայաստանում զինտեխնիկա արտադրող համատեղ ձեռնարկություն հիմնել»․ Արտյոմ Երկանյան

Լրագրող, հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում մանրամասնել է հնդկական «India Narrative» պարբերականի հրապարակման բովանդակությունը․ «Պարբերականն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքներին:


Հաստատվում է, որ իսկապես քառորդ միլիարդ դոլարի գործարքն արդեն իրականացման փուլում է, և ընդգծում է, որ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում ենթադրվում է ոչ միայն զենքի մատակարարումը Հայաստանին, այլև ՀՀ-ում համատեղ արդյունաբերական հզորությունների ստեղծումը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նախատեսված է, որ այդ համատեղ ձեռնարկության արտադրությունը պետք է ծառայի ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ին, այլև տարածաշրջանի այլ երկրներին, որոնք հետաքրքրված են հնդկական զենք ձեռք բերելու խնդրով: Եվ կոնկրետ հիշատակվում են Եգիպտոսը և Բալկանյան թերակղզու պետությունները»:


Մանրամասները տեսանյութում՝ ստորև
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15343անգամ
Վերջին լուրեր