Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հոկտեմբեր / 2022 : 16-16

Տղամարդու մեջ ամենաշատը գնահատում եմ սիրելու ունակությունը. Արևիկ Գևորգյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասանուհի Արևիկ Գևորգյանը, որը մեզ հետ կիսեց իր խոհերը մանկության ամենավառ հիշողության, սիրած գրականության, ուրբանիզացիայի, փախուստի և ազատության մասին:

-Ի՞նչն է մանկություն տանող ամենավառ հիշողությունը:

-Մանկությանս ամենավառ ամենաթանկ հիշողությունը քույրս է:

-Ձեր մասնակցությամբ ո՞ր ֆիլմն եք համարում ամենահաջողվածը և ինչու՞:

-Հաջողությունը այն նվիրումն է, շնորհիվ որի կատարվել է աշխատանք:

-Կինոն կիսու՞մ է մարդու մենակությունը, թե ընդհակառակը, օգնում է, որ մարդ անջատվի աշխարհից, առանձնանա:

-Միայնությունը, ըստ իս, կարող է միայն մարդը կիսել, իսկ լավ ֆիլմը պիտի հարցեր բարձրացնի ու ստիպի մտածել։

-Ուրբանիզացիան ստիպու՞մ է, որ մարդը լինի միայնակ և լքված:

-Մենակ լինելը շնորհ է, որը պետք է նվաճել: Այսօր ուրբանիզացիայի գերնպատակը քեզ զրկելն է ինքնուրույնությունից:
-Ինչի՞ համար եք ափսոսել:

-Որ նախորդ ամառ չեմ վազել կակաչների դաշտով:

-Ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն դրամատուրգը:

-Ճակատագիրը:

-Փախուստի դիմելը ազատությա՞ն փնտրտուքի ձև է:

-Փախուստի դիմելը փախուստ է։

-Ինչի՞ն եք անվերապահորեն հավատում:

-Երկնքին, պոեզիային, առաքինությանը:

-Ի՞նչն եք ամենաշատը գնահատում տղամարդու մեջ:

-Սիրելու ունակությունը:

-Ինչի՞ մասին է պատմում Ձեր սիրած գրականությունը:

-Իմ սիրած գրականությունը մարդու մասին է,իսկ մարդը ամփոփում է բոլոր վայրիվերումներն ու փակուղի տանող խաչմերուկները, ազատության նվաճումը, մտքի և սրտի պայքարը, վերջապես երկուսի հատման բերկրանքը, երկինք հնչող բոլոր հարցերը, ու վերադարձող այն բոլոր պատասխանները, որոնք պիտի սովորենք ԼՍԵԼ:
Լսել ամբողջ մարմնով:
-Կյանքի թատրոնում Դուք գտե՞լ եք Ձեր դերը:

-Ես ամեն օր փորձում եմ ազատվել դերերից:

-Ի՞նչն է ամենահզոր ուսուցիչը...

-Դասերը,որոնք քաղեցինք:


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 35499անգամ
Վերջին լուրեր