26 / Հոկտեմբեր / 2022 : 17-07

Սոբչակը լքել է Ռուսաստանը՝ անցնելով Լիտվա

Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Քսենյա Սոբչակը հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը գիշերը լքել է Ռուսաստանը՝ Բելառուսի տարածքով անցնելով Լիտվա։ Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններում։

«Նա Մոսկվայից մեկնել է ուշ գիշերով։ Միեւնույն ժամանակ երեկ առցանց տոմսեր է գնել դեպի Դուբայ, իսկ այսօր՝ Թուրքիա։ Նա դա արել է օպերատիվ աշխատակիցներին շփոթեցնելու համար։ Արդյունքում՝ Լիտվա է մտել Բելառուսի տարածքով», - ասել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ քննիչների ձեռքում եղել է Սոբչակին բերման ենթարկելու քննիչի որոշումը, սակայն նրան հաջողվել է փախչել։
Քրեական գործի շրջանակներում Սոբչակի կոմերցիոն տնօրեն ձերբակալության մասին հաղորդվել է հոկտեմբերի 25-ին։

Մի շարք Telegram ալիքներ տեղեկություն էին տարածել, որ Սուխանովը Մոսկվայում ձերբակալվել է հոկտեմբերի լույս 25-ի գիշերը։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Սոբչակի կոմերցիոն տնօրենը մեղադրվում է քրեական գործով՝ շորթման մեջ։



Սոբչակը հաստատել է շորթման գործով իր կոմերցիոն տնօրենի կալանավորումը։ «Մեր կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը կալանավորվել է, ասում են՝ շորթման համար»,- ավելի վաղ գրել էր նա Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ հաղորդվել էր Մոսկվայի մարզի Սոբչակի ամառանոցում նրա կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի դեմ գործով խուզարկությունների մասին։

Yelaket.am

Կարդացեք նաև՝






Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7975անգամ
Վերջին լուրեր