26 / Հոկտեմբեր / 2022 : 18-30

Ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ․ Պուտին

Միջազգային ահաբեկչական խմբավորումները փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, Համագործակցության տարածքում սպառնալիքներից վտանգի մակարդակը չի նվազում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:



«Խոսելով համագործակցության տարածքում սպառնալիքների մասին՝ նշեմ, որ չի նվազում վտանգի մակարդակը, որը ներկայացնում են ԻՊ-ն և «Ալ Քաիդան», այլ ահաբեկչական խմբավորումներ։
Նրանք փորձում են ներթափանցել ԱՊՀ երկրներ, իսկ գրոհայինների խմբերի կենտրոնացումը Աֆղանստանում, հատկապես Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ սահմաններին, իհարկե, պոտենցիալ վտանգ է ներկայացնում այդ տարածաշրջան ներխուժելու համար», – ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների առջև:
Կարդացեք նաև՝





Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9554անգամ
Վերջին լուրեր