26 / Հոկտեմբեր / 2022 : 19-08

ԱՄՆ-ն Ուկրաինային օգտագործում է որպես խոյ․ Պուտին

Ուկրաինան կորցրել է իր ինքնիշխանությունը և ուղղակիորեն վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից և օգտագործվում է որպես խոյ, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դեմ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրում է Ինտերֆաքսը։

«Երկիրն, փաստացի, կորցրել է ինքնիշխանությունը և ուղղակիորեն վերահսկվում է Միացյալ Նահանգների կողմից, որն օգտագործում է որպես խոյ Ռուսաստանի դեմ, Բելառուսի Հանրապետության հետ մեր միութենական պետության, ինչպես նաև ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դեմ», - այս մասին չորեքշաբթի Պուտինն ասել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։


Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինան դարձել է «ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք»։

«Միևնույն ժամանակ, հստակ երևում է պետությունների իրական վերաբերմունքն իրենց արբանյակների նկատմամբ»,- նշել է Պուտինը։

Պուտինը բացատրել է, որ «գրեթե անմիջապես Ուկրաինայի տարածքը վերածվել է ռազմական կենսաբանական փորձարկումների փորձադաշտի»։

Yelaket.am
Կարդացեք նաև՝





Ռուսաստանը լուրջ սխալ կգործի, եթե միջուկային զենք օգտագործի․ Բայդեն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8588անգամ
Վերջին լուրեր