Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Մայիս / 2020 : 22-12

«Բանակում կլինիկական փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է»․ ՊՆ խոսնակի պարզաբանումը 

«Pressing» հաղորդման շրջանակներում, անդրադառնալով Covid-19-ի բուժմանն աջակցող «ՀելթՏոն» ակտիվ հավելման լուծույթին, հղում անելով անհայտ աղբյուրի, նշվել է, թե «մեր բանակում էլ են ինչ-որ փորձարկումներ լինում»:

Պարզաբանելով վերոնշյալը՝ ընդգծում եմ, որ տվյալ լուծույթը դեռևս 2019 թ. սահմանված կարգով պաշտոնապես գրանցվել է, այն դեղ չէ և կլինիկական փորձարկման մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ բանակում տվյալ միջոցի փորձարկման մասին օգտագործված տեղեկատվությունը մանիպուլյացիա է:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը

Դիտվել է 33561անգամ
Վերջին լուրեր