Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հոկտեմբեր / 2022 : 09-23

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր սեփական զգացմունքների մեջ խճճվելու հավանականությունը շատ մեծ է։ Ճիշտ է, դա բոլորին է բնորոշ, բայց ամեն մեկը այն յուրովի է ընկալում եւ որոշումներ կայացնում։ Այս հարցում փորձեք լինել առավել խելամիտ, քանզի ձեր կայացրած որոշումները կարող են ճակատագրական լինել։

ՑԼԵՐ

Պատրաստվեք սիրելիի հետ անվերջ զրուցելու օր է հայտարարված ձեզ համար։ Իհարկե, կլինեն նաեւ անմիտ խոսակցություններ, բայց դուք կենտրոնացեք կարեւորների վրա։ Բայց բոլոր դեպքերում մեծ հետաքրքրություն ցուցաբերեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր իրադարձությունների շղթայից կտրված եք լինելու։ Ձեզ ոչինչ չի հետաքրքրելու, անգամ սիրելիի կյանքում կատարվող դեպքերը։ Պարզապես լինելու եք դիտողի դերում։




ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետիններին անհրաժեշտ է մեկը, ով նրանց կոգեշնչի, կխրախուսի մեծ գործեր սկսել։ Իսկ նա պետք է լինի սիրելի անձնավորությունը։ Հակառակ դեպքում հիասթափությունը անխուսափելի կլինի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հարաբերություններում կենտրոնանալու եք մանրուքների վրա՝ չնկատելով կարեւորները։ Մի րոպե կանգ առեք եւ ավելի շրջահայաց ու կշռադատող եղեք։

ԿՈՒՅՍԵՐ

Դուք պարտավոր չեք հետեւել սիրելի էակի խորհրդին, եթե այն անիմաստ է թվում ձեզ։ Նույնիսկ եթե նա այդ հարցում մասնագետ է, միեւնույն է, այսօր արեք այն, ինչ դուք եք ցանկանում։




ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելի էակի հետ զբաղվեք ձեզ համար առաջին հայացքից ոչ այնքան հետաքրքիր գործով։ Ինչքան էլ անհետաքրքիր լինի, միեւնույն է, դուք վայելելու եք սիրելիի հետ անցկացրած ամեն վայրկյանը՝ մոռանալով առօրյա գործերի մասին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Հնարավոր է իմանաք այնպիսի մի բան, որը ձեր սիրելի էակին կդնի անցանկալի իրավիճակում։ Սակայն աստղերը հուշում են, որ կարելի է այդ տեղեկությունը մոռանալ եւ չվիրավորել սիրելի էակին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Խուսափեք անձնական կյանքին վերաբերող հապճեպ որոշումներ կայացնելուց։ Այսօր աստղերը հուշում են զերծ մնալ վճռական ու վերջնական խոսք ասելուց։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք լինելու բոլորի ուշադրության կենտրոնում՝ շրջապատված լինելով մտերիմների սիրով եւ ջերմությամբ։ Բայց ձեզ ամենից առավել հետաքրքրում է սիրելիի վերաբերմունքը։ Հանդիպեք ու երեկոն նվիրեք նրան։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր կարելի է լսել ու հաշվի առնել այն, ինչ ձեր մասին ասելու է ձեր սիրելի անձնավորությունը։ Նոր բացահայտումներ են ձեզ սպասվում։

ՁԿՆԵՐ

Այսօր արդարության համար պայքար եք մղելու սիրելի էակի հետ։ Չնայած դուք գիտակցելու եք, որ միգուցե վիրավորեք նրան՝ միեւնույն է, արդարություն եք պահանջելու սիրելիից։



Կարդացեք նաև՝

Կենդանակերպի նշանի 4 հավերժ երիտասարդ կանայք. ովքեր են այս գեղեցկուհիները

Կենդանակերպի 3 նշան, որոնք նոյեմբերի սկզբին կբարելավեն իրենց ֆինանսական վիճակը

Կենդանակերպի այս նշանը տառապում է անքնությունից

Նրանք ամեն ինչ կստանան. կենդանակերպի 3 նշան, որոնց բախտը կբերի 2023թ.

Հայտնի աստղաբանը նշել, որ հոկտեմբերի 25-ը վտանգավոր ժամանակ է լինելու մարդկության համար

Ո՞ր կենդանու տարին է լինելու գալիք 2023 թվականը և ի՞նչ կբերի այն (լուսանկարներ)

Աստղագուշակ. Ի՞նչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշաններին 2023 թվականին

Դիտվել է 157609անգամ
Վերջին լուրեր