28 / Հոկտեմբեր / 2022 : 11-06

Ուկրաինայի ԶՈւ կորուստները մարտերում 7-10 անգամ գերազանցում են ռուսական բանակի կորուստներին. Պուտին

Ուկրաինայի Զինված ուժերի կորուստները մարտերում 7-10 անգամ գերազանցում են ռուսական բանակի կորուստներին: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստի ժամանակ։



«Նրանք կռվում են Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին։ Ափսոսանքով եմ ասում, բայց կորուստներն այնտեղ համեմատած Ռուսաստանի կորուստներին տասը մեկին են, ութը՝ մեկին: Վերջերս գրեթե միշտ այդպես է: Մարդկանց ընդհանրապես չեն խղճում»,- ասել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառ են հանդիսացել ՆԱՏՕ-ի ընդլայնումն ու մինսկյան պայմանավորվածությունների անտեսումը։

կարդացեք նաև

Մենք ՀՀ-ին առաջարկել ենք տալ 5 շրջան, սակայն Հայաստանի ղեկավարությունն իր ճանապարհը ընտրեց.Պուտին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10554անգամ
Վերջին լուրեր