28 / Հոկտեմբեր / 2022 : 13-38

Արտիստի ամենամեծ պարգևը հանդիսատեսի վերաբերմունքն ու սերն է,նրա ծափերը... Գեորգի Հովակիմյան


Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է դերասան Գեորգի Հովակիմյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը կերտած կերպարների, անցած սերերի, կոչումների և պարգևների մասին:
-Թատերարվեստում ներդրած ավանդի համար Դուք վերջերս պարգևատրվեցիք հուշամեդալով :Արդյոք կոչումներն ու պարգևները պարտավորեցնում են արտիստին:

-Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պետք է պարգև ստանալ ու նոր սկսել ավելի լավ աշխատել, ուրեմն տվյալ անձը չի կարող արտիստ կոչվել: Ամենամեծ պարգևը արտիստի նկատմամբ հանդիսատեսի վերաբերմունքն ու սերն է,նրա ծափերը:

-Ձեր կերտած կերպարներից ո՞րն է հոգեհարազատ Ձեր էությանը:

-Այդպիսի դեր չեմ կերտել ,որ նման լինի իմ էությանը: Ուեմն ինքս ինձ պիտի խաղամ, իսկ դա այնքան էլ հեշտ չէ:

-Թատրոնը տալիս է հանդիսատեսին «լինել, թե՞ չլինել» հավերժական հարցի պատասխանը:

-Լինել, թե՞ չլինել: Երկու դեպքում էլ այդ հարցը մեր յուրաքանչյուրի գլխին է կախված: Եթե պետք է լինել, թող լինի, իսկ եթե չլինել , թող չլինի:

-Դիմախա՞ղն է զրույցին լրացնում, թե՞ զրույցը դիմախաղին:

-Եթե հարցը արտիստին է վերաբերվում,երկու դեպքում էլ լրացնում է: Կարևորը խաղի ժամանակ անկեղծ ու համոզիչ լինելն է:
-Ի՞նչն է յուրաքանչյուր արտիստի միակ և հավատարիմ «ընկերը»:

-Հավատարիմ ընկերը, իմ կարծիքով, արտիստի սերն ու նվիվածությունն է: Նաև, իհարկե, գործընկերները ,ում հետ կանգնած ես նույն բեմի վրա, որին վստահում ես և գնահատում նրա շնորհքը:

-Ինչի՞ են նմանվում անցած սերերը:

-Անցած սերը նման է չջրված ծաղկի՝ դանդաղ չորանալով փշրվում է:

-Ամուսնությունը որոշ չափով պե՞տք է երջանիկ գործառնություն լինի:

-Ամուսնությանը վերաբերվում եմ սրտի թրթիռով: Այս դեպում էլ պետք է ջրես, որ ծաղիկներ տա:
-Բոլորն էլ իմաստասիրության պահեր ունենո՞ւմ են կյանքում:

-Կարծում եմ՝ այո:

-Ի՞նչն է ամենաշատը թուլացնում արվեստագետին:

-Անլուրջ վերաբերմունքը իր գործին:

-Ի՞նչն է անփոխարինելի կյանքում:

-ԿՅԱՆՔԸ...

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 14526անգամ
Վերջին լուրեր