29 / Հոկտեմբեր / 2022 : 10-53
«Մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ»․ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․
«Վերջին ժամանակներս, առանց չափազանցության, ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին մի քանի ուժային կենտրոնների կողմից ներկայացվել են առաջարկություններ՝ կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ։
Առաջարկված սկզբունքներն ու մոտեցումները, դրանց ընդունման և իրացման դեպքում, վճռորոշ նշանակություն են ունենալու թե՛ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի, և թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի մյուս երկրների համար։
Հենց այդ պատճառով էլ մենք սխալվելու իրավունք չունենք, քանի որ ցանկացած սխալ կարող է ճակատագրական դառնալ։
Մենք վստահ ենք, որ պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, զրկում են հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից և կասկածի տակ են դնում Արցախի գոյությունը։ Եվ դա բխում է ոչ միայն Արցախի Հանրապետության շահերից, այլև՝ ողջ հայության, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը ձևավորում են մեկ միասնական հայրենիք և արժեքների ու շահերի անբաժանելի ամբողջություն:
Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից ներկայացված սկզբունքների և պարամետրերի հիման վրա, և պատրաստ է դա վերահաստատել հոկտեմբերի 31-ին Սոչիում սպասվող բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Անշուշտ, մենք կուզեինք բանակցային գործընթացի արդյունքում հասնել ղարաբաղյան հակամարտության արդարացի ու վերջնական կարգավորման և Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի միջազգային ճանաչման: Սակայն, հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սահմանափակ հնարավորությունները, մեր կարծիքով՝ ռուսաստանյան առաջարկություններն առավելապես համապատասխանում են այն նվազագույն չափանիշներին, որոնք թույլ են տալիս ապահովել Արցախի անվտանգությունը և կասկածի տակ չեն դնում նրա ապագան։
Հույս ենք հայտնում, որ հոկտեմբերի 31-ին կայանալիք եռակողմ գագաթնաժողովի արդյունքում կհաջողվի ամրապնդել այն տարրերը, որոնք վերաբերում են Արցախի ճակատագրին։ Առաջին հերթին, խոսքը վերաբերում է Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի առաքելության անժամկետ երկարաձգման մասին։ Արցախում նրանց գտնվելը կենսական նշանակություն ունի, քանի որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության համար պատասխանատվության էական բաժինը կրում են ռուս խաղաղապահները։ Երկրորդ առանցքային պարամետրը հանդիսանում է Արցախի առնվազն ներկայիս կարգավիճակի պահպանումը։
«Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում, որ այդ նպատակները միանգամայն իրականանալի են։
Ակնկալում ենք, որ կայանալիք բանակցությունների ժամանակ լիովին կպաշտպանվեն Արցախի Հանրապետության կենսական շահերը և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և այդ իրավունքի իրացման արդյունքների միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
ՌԴ առաջարկները մեզ համար ընդունելի են, Վաշինգտոնյանը՝ ոչ․ Արցախն Ադրբեջանի կազմում թողնել չենք կարող
Դիտվել է
11868անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...